Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Վարչապետը ցանի, նախարարը հնձի՞

Վարչապետը ցանի, նախարարը հնձի՞
14.03.2017 | 01:24

Վարչապետ Կարեն Կարապետյանի կատարած ծավալուն աշխատանքի դափնին փորձում է սեփականացնել տարածքային կառավարման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը։ Մարտի 10-ին Գեղարքունիքի գյուղերից մեկում ընտրողների հետ հանդիպմանը նա ցնցող հայտարարություն արեց. «Մենք ստեղծել ենք ներդրումային ֆոնդ»։ Եթե Դավիթ Լոքյանը, մեղմ ասած, մոռացել է, ապա հիշեցնենք, որ ներդրումային ֆոնդի գաղափարը ոչ թե իրենն է, այլ վարչապետինը, որը Մոսկվայում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարեց։ Այդ ֆոնի վրա տարածքային կառավարման նախարարի հաջորդ միտքը, թե` բառերով ձեզ չենք կերակրելու, ավելի քան զավեշտալի է։

Եթե ընտրությունների ընթացքում ուրիշի կատարած աշխատանքը բացեիբաց որդեգրվում է, ապա հարց է առաջանում` բա ձեր արած գործը ո՞ւր է։ Ի դեպ, գործի մասին. բավականին ժամանակ է, ինչ Դավիթ Լոքյանը ստանձնել է տարածքային կառավարման նախարարության ղեկը, սակայն գործնականում ո՞ր մարզում կամ ո՞ր գյուղում է կոնկրետ «վերքին դարման» արել։ Իհարկե, թղթի վրա գուցե կատարված աշխատանք կա, և ներդրումային հաստատված ծրագրեր, բայց թուղթը կյանքի հետ ի՞նչ կապ ունի։ Այս պահին մարզերում նույն վիճակն է։ Եվ վերջապես, նույն Գեղարքունիքի մարզում նախարարը նշեց, թե ունեն ներդրումային 100 ծրագրի առաջարկ, որից 11-ը արդեն ֆինանսավորվել է։ Հարց է առաջանում, այդ դեպքում երկու շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2017-ի անելիքները զեկուցելիս ինչո՞ւ Դավիթ Լոքյանը չտվեց հստակ պատասխան ՀՀ նախագահի պարզ հարցին, թե գործնականում ներդրումային քանի՞ ծրագիր այս տարի կիրականացվի։ Իհարկե, տարածքային կառավարման նախարարը խոսեց տարբեր ծրագրերից, բայց այդպես էլ հստակ ոչինչ չասաց, ընդամենը փիլիսոփայեց ներդրումային ծրագրերի շուրջ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ